Գրքեր

Սերն է քրիստոնեական կյանքի ամենաբարձր բարիքը

Քրիստոնեական կրոնը մարդկությանը շնորհված մեծագույն պարգև է և հավիտենական փրկության հնարավորություն: Սակայն աստվածահիմն այս կրոնը մեխանիկորեն չի փրկում մարդուն միայն այն պատճառով, որ նա հավատավոր է: Հավատքը փրկության համար անհրաժեշտ պայման է, բայց կարևոր է, որ դրսևորվի սիրո գործերում: Առաքյալներն ու Քրիստոսի հետևորդները հաղթեցին աշխարհին աստվածային շնորհի ուժով և սիրո քարոզով: Քրիստոնեական համայնքները տարբերվում էին հեթանոսական աշխարհից՝ սիրո ոգին ունենալով: Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ որոշ չափով քրիստոնեական կրոնի քարոզիչ է, և այդ քարոզը նրա կյանքն է՝ սիրով լի կյանքը: Այդ պատճառով Ռուս եկեղեցու հայրերից Կիրիլ վարդապետ Պավլովն ասել է. «Սերն է ամենաբարձր բարիքը մեր քրիստոնեական կյանքում և բարեպաշտության մեր բոլոր գործերը, ինչպես օրինակ՝ պահքը, աղոթքը, ժուժկալությունը, ողջախոհությունը, բարեգործությունը որևէ արժեք չեն ունենա առանց սիրո: Այդ ամենն իրական արժեք չունի, եթե մերձավորի հանդեպ սեր չկա: Եվ քրիստոնեության ողջ առանձահատկությունը հենց մերձավորի հանդեպ սիրո մեջ է»:

Օգոստոսի 31-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, Բարսեղյան բազմազավակ ընտանիքին փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ): Ընտանիքի հայրը՝ Վիգեն Բարսեղյանն (42տ.), իր հինգ անչափահաս երեխաների, կնոջ և տարեց ծնողների հետ բնակվում է ք.Գորիսի, Տաթև համայնքի, գ. Շինուհայրի 7 փ., 3 տ. հասցեում։ Բազմանդամ ընտանիքը դժվարին իրավիճակում է հայտնվել. նրանց միակ ապրուստը փոքրիկ տնամերձ այգին է։ Ֆինանսական խնդրից զատ ընտանիքի ավագ դուստրը՝ Շուշանիկ Բարսեղյանը (17տ.), պարբերաբար ուշագնացություններ է ունենում։ Նրա հետազոտության և բուժման համար մեծ ծախսեր են հարկավոր,որն ընտանիքը ի վիճակի չէ հոգալ։ Բարսեղյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միությանը՝ ուշադրության և հոգածության համար: 

 

Կարինե Սուգիկյան

31.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․