Գրքեր

Շամորդինյան միանձնուհին

Շամորդինոյի մենաստանի միանձնուհիներից մեկը ակամա զանցանքի համար խիստ հանդիմանության արժանացավ մայրապետի կողմից: Միանձնուհին փորձեց իր զանցանքի պատճառը բացատրել, սակայն զայրացած մայրապետը, չցանկանալով ոչինչ լսել, բոլորի ներկայությամբ սպառնաց երկրպագության կարգ նշանակել նրան՝ որպես ապաշխարություն: Որքան էլ, որ ցավալի և վիրավորական էր քրոջ համար, նա ճնշեց իր ինքնասիրությունը, լռեց և խոնարհաբար ներողություն խնդրեց մայրապետից:

Իր խուցը վերադառնալով՝ քույրը հանկարծ իր սրտում անասելի ուրախություն զգաց՝ ամոթի և շփոթության փոխարեն: Նույն օրվա երեկոյան այդ ամենի մասին սրբակյաց Ամբրոսիոս Օպտինացուն պատմեց, որն էլ, նրա պատմությունը լսելով, ասաց.

- Այդ դեպքը նախախնամված էր: Հիշի՛ր այն: Տերը ցանկացավ քեզ ցույց տալ, թե որքան քաղցր է խոնարհության պտուղը, որպեսզի այն զգալով՝ միշտ խոնարհության հարկադրես քեզ, նախ՝ արտաքին, իսկ հետո նաև՝ ներքին: Երբ մարդն իրեն ստիպում է խոնարհվել, Տերը նրան ներքուստ մխիթարում է, և դա էլ հենց այն շնորհն է, որ Աստված խոնարհներին է տալիս: Ինքնարդարացումը միայն թվում է, թե թեթևացնող միջոց է, իսկ իրականում խավար ու տագնապ է բերում հոգուն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

02.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․