13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Շիշը

Մի մեծ մեղու բզզոցով պտտվում է սեղանին դրված շատ քիչ քանակությամբ անուշաբույր հյութով լցված շշի շուրջ: Մեղուն մեծ հիացմունքով նայում է ապակյա շշի հատակին մնացած հյութին և երկար դեգերելով գտնում շշի բերանը, փորձում ներս մտնել, սակայն չի կարողանում ու տխրում է` ասելով.

- Արարիչը ինչո՞ւ չի օգնում. չէ՞ որ բարի գործ եմ ուզում կատարել, հյութ եմ ուզում խմել, դրա նեկտարն եմ կամենում հավաքել և մարդկանց համար մեղր պատրաստել:

Բայց Արարիչը լռում է: Այնուհետև մեծ ջանքերի գնով անցնում է շշի բերանի նեղ արահետով, հայտնվում հյութի մեջ, ինչպես դրախտային մի վայրում, վայելում այն, դրանից պաշար վերցնում: Ինքնագոհ ու երջանիկ ապակյա շշի ներսից նայում է աշխարհին և կրկին բզզոցով թռչում դեպի վեր, դեպի շշի բերանը, բայց ինչքան չարչարվում, տքնում, այս անգամ դուրս գալ չի կարողանում: Սարսափից չռած աչքերով ու կարոտալի հայացքով նայում է ապակյա շշից դեպի արևամուտի ճամփան բռնած բնությանը և աղերսում.

- Տե՛ր Արարիչ, փրկի՛ր ինձ այս բանտից ու մահից:

Արարիչը խոսում է և խրատում.

- Սա քեզ համար թող խրատ լինի, համբերիր մինչև առավոտ, որպեսզի հյութից փքված վիճակդ անցի և մեծ ճիգերի գնով դուրս գաս այս ապակյա բանտից:

Հաճախ Աստված լռում է, որովհետև խնդրում ենք մեզ համար բարի թվացյալ իրողություններ, որոնք մեզ փորձության մեջ են գցելու և ձգտում ենք մտնել այն իրողության մեջ, որտեղ ամենևին էլ պետք չէ լինել:

 

Հովհաննես Մանուկյան

01.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․