Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, Սրբազա՛ն Հայր | Shnorhavor Tsnndyand Taredardzy Srbazan Hayr



Գրքեր

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, Սրբազա՛ն Հայր

Գերաշնորհ Սրբազա՛ն Հայր,

Առանձնակի ջերմությամբ սրտիս անկեղծ բարեմաղթանքներն եմ միացնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի շնորհավորանքներին՝ Ձերդ Սրբազնության ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Սրբազա՛ն Հայր,

Երախտապարտ եմ Ամենակալին, որ պատիվ ունեմ քահանայական ծառայությունս կրելու Ձեր հայրական առաջնորդության ներքո: Դուք ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ ավանդույթների լավագույն կրողն եք և մեզ փոխանցողը, այլև՝ մեր հոգիներից ներս հայրենիքի և սեփական ազգի հանդեպ տածած վեհ սիրո սերմանողը: Հայ զինվորին, հայ ընտանիքին մշտապես սատարելու և ոգևորելու Ձեր պատրաստակամությունը Եկեղեցու և Մայր հայրենիքի անխոնջ նվիրյալի կենդանի օրինակ է մեզ համար: Ձեր խոսքը տոգորված է Հայոց լեռնաշխարհի արծվանիստ լեռների վեհաշունչ ոգով, Ձեր գործը՝ քրիստոսավանդ խոնարհությամբ և անվեհերությամբ: Ես այսօր աղոթում եմ Բարձրյալն Աստծուն, որպեսզի առավել օրհնի Ձեր աստվածահաճո առաքելությունն ու արգասաբեր ընթացքը Տիրոջ ուղենշած ճանապարհի վրա: Մաղթում եմ Ձերդ Սրբազնությանը քաջառողջ և արևշատ օրեր, որպեսզի Ամենակալի օրհնության և Ձեր խնամակալ առաջնորդության ներքո շարունակի աճել և զորանալ Արարատյան Հայրապետական Թեմի քրիստոնյա մեծ ընտանիքը՝ հանուն Մայր եկեղեցու և Մայր հայրենիքի բարօրության:

 

Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն

 

 Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

 

18.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․