Գրքեր

Սին նպատակը

Իրեն գիտակ համարող գորտն իր առջև նպատակ դրեց՝ ջրից չոր դուրս գալ: Ինչե՜ր ասես, որ չարեց դրա համար: Ե՛վ դանդաղ էր դուրս սողում ջրափոսից, և՛ գնդակի պես դուրս էր թռչում, միևնույն է, թաց էր: Եվ միայն մեծ երաշտի ժամանակ իրականացավ նրա երազանքը: Տապից տառապող գորտը դուրս ելավ ջրափոսից, զննեց իրեն՝ ոչ մի կաթիլ:

Թվում էր, որ այժմ պետք է ուրախանար, քանի որ նպատակն, ի վերջո, իրագործված էր: Բայց ի՜նչ: Նա աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի կրկին թաց դուրս գար ջրափոսից…

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

29.03.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․