Գրքեր

Սիրո և երախտագիտության դրսևորում Հայոց բանակում ծառայող գնդերեցին

Հայ եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանապարհով անցած հոգևոր սպասավորները 1997 թ.-ից իրենց ծառայությունն են բերում նաև Հայոց բանակում: Իր ծառայությամբ հոգևորականը ջանում է նպաստել զինվորների հոգևոր-բարոյական որակների զարգացմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանն ու գիտակցված զինվորական կարգապահության ամրապնդմանը: Զինվորի համար հոգևորականի ներկայությունը բանակում հավատքի, բարեպաշտության և ծառայողական պարտականությունները կատարելու ուսանելի օրինակ է: Հոգևորականը զինվորի կողքին է թե՛ զորամասերում և թե՛ դիրքերում, նա զինվորի համար ոչ միայն աղոթող է, այլ նաև՝ ոգեշնչող և քաջալերող:

Հովհաննես սարկավագ Էվինյանը (24 տ.) չորս ամիս է, ինչ իր հոգևոր ծառայությունն է իրականացնում Արցախի ՊԲ-ում՝ որպես գնդերեց: Հունիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննես սարկավագին, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն նրա ծառայության դիմաց, փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը: 
«Հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Տվեք Աստծունը՝  Աստծուն և կայսրինը՝ կայսեր»: Եկեղեցի-բանակ սերտ փոխառնչությունների մասին է վկայում փաստը, որ այսօր բազմաթիվ հոգևորականներ ծառայություն են անցկացնում հայոց բանակում` իրենց աղոթքներով անփորձանք պահելու մեր զինվորականներին մարտական ընթացքի և անսասան` իրենց հավատի մեջ: Այս համագործակցությունն ու մեր աղոթքներն են այն առհավատչյան, որ Հայոց եկեղեցին իր սպասավորներով եղել և մշտապես լինելու է իր բանակի կողքին՝ ոչ միայն օրհնելու և քաջալերելու զինվորներին, այլ հարկ եղած դեպքում նաև նրանց հետ միասին հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Տեր Գրիգորը:

 

Կարինե Սուգիկյան

 

15.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․