Գրքեր

Սիրո պարգևը բաշխվում է քաջարի սրտերին

Աստված սեր է, և աստվածային սերն առկա է ողջ տիեզերքում: Մարդն իր ուժերով չի կարող ճանաչել այն: Սիրառատ Աստված սիրո պարգևը բաշխում է քաջարի սրտերին, ովքեր անվեհերությամբ նետվում են հանուն հավատի ու հայրենիքի և ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու: Ողորմած Տերը, տեսնելով մարդու անգամ փոքր քայլերն ու մտադրությունները, զորացնում է նրան փրկության ճանապարհին և մխիթարում Իր անսահման սիրով։ Սիրո բոլոր դրսևորումների առաջնային աղբյուրն աստվածային սերն է: Ճշմարիտ սեր ունեցողը չի հպարտանում, չի նախանձում, չի գոռոզանում, միայն ինքն իր մասին չի մտածում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-7): Երբ մարդ ջանում է ձեռք բերել այդպիսի սեր, ապա ճիշտ ժամանակին Տիրոջ կողմից օրհնվում է սիրո պարգևով:

Օգոստոսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Լիլիթ Վանեսյանին (44 տ.), փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Լուսինեի ամուսինը՝ Գարիկ Վանեսյանը, ծառայել է Որոտանի զորամասում՝ որպես ՎՔՆ ծառայության պետ: Մասնակցելով արցախյան վերջին պատերազմին՝ հոկտեմբերի 2-ին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից և շարունակելով մարտը՝ զոհվել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի առավոտյան՝ Մեխակավանում: Նրա մարմինը գտնվել է պատերազմից մոտ վեց ամիս անց՝ ԴՆԹ հետազոտության արդյունքում: Լուսինեն իր չորս զավակների հետ բնակվում է իր ծնողների տանը, որ գտնվում է Գորիս քաղաքում՝ Ավանգարդ 5, 4/11 հասցեում: Բազմազավակ ընտանիքի ավագ որդին այժմ զինվորական ծառայության մեջ է:

Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

11.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․