Գրքեր

«Սիրո սահմանը անսահմանությունն է»

Մարդու էության մեջ անծայրածիր է սիրո ուժը: «Սերը անհագ բարիք է, այն չունի սահման: Սիրո սահմանը անսահմանությունն է»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Սիրո անսահման օվկիանոսում ամեն մի կաթիլն իր առաքելությունն ունի: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում: Բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը» (Մայր Թերեզա):

Սեպտեմբերի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Շուշիկ Դաբաղյանին (72 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Շուշիկի ամուսինը տասնհինգ տարի առաջ մահացել է գլխուղեղի կաթվածից: Նա երկու որդի և մեկ դուստր ունի: Նրա զավակներից երկուսն ընտանիք են կազմել, իսկ երրորդը՝ Արմեն Մուրադյանը (49 տ.), 2-րդ խմբի հաշմանդամ է, նա որպես ազատամարտիկ մասնակցել է Արցախյան հերոսամարտին:

«Արդեն երեք տարի է, ինչ որդուս հետ բնակվում եմ աղջկաս տանը, քանի որ իմ բնակարանը զուրկ է ջրից, գազից և էլեկտրաէներգիայից: Տղաս պարբերաբար բուժումներ է ստանում հոգեբուժարանում, և մեր կարիքները փորձում ենք հոգալ թոշակների գումարներով»,- ասաց տիկին Շուշիկը՝ իր շնորհալակությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

07.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․