Գրքեր

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (Հոգևոր հովիվ)

Ծնվել է  1977թ. Նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

1984-1993թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում:

1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

2001թ. դեկտեմբերի 25-ին՝  Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ:

2002-2005թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալը:

2004թ. պաշտպանել է ավարտաճառ «Փիլարտոս Վարաժնունու իշխանությունը և Հոնիի Կաթողիկոսությունը» թեմայով:

2005թ. սեպտեմբերի 11-ին՝  Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2005թ. նոյեմբերի  1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվա քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ:

2005թ. դեկտեմբերից ստեղծել է «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը և թեմի կայքը, եղել դրանց հոգևոր պատասխանատուն:

2006-2007թթ. եղել է Մոսկվայի «Հայորդաց տուն» լուսավորչական կենտրոնի հոգևոր տեսուչը:

2006թ. ապրիլի 26-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2008թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմ:

2008-2013 թթ. ծառայել է  Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

2009-2011թթ. եղել է ԱՀԹ «Երիտասարդաց շարժում» կառույցի հոգևոր հովիվը:

2011-2017 թթ. եղել է ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվը:

2013թ. օգոստոսի 20 – ին նշանակվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգևոր հովիվ:

2017թ-ից «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի հիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը:

2020 թ-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ:

2020 թ-ից Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ։

2021 թ-ի փետրվարի 9 - ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ, մեկ տղա:

31.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․