19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

1965-1975թթ. սովորել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցում:

1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:

1996-1998թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1997թ. օգոստոսի 15-ին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպ. Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:

1998թ. սեպտեմբերի 20-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Նավասարդ եպ. Կճոյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1996-2000թթ. ծառայել է Արագածոտնի թեմում՝ որպես ՔԴ կենտրոնի տնօրեն, այնուհետև որպես դիվանապետ:

2000-2002թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում որպես ՔԴ կենտրոնի տնօրեն:

2002- 2003թթ. ծառայել է որպես թեմի դիվանապետ:

2004-2006թթ. որպես տեսուչ պաշտոնավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:

2004 թ-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

2000-2015թթ. ծառայել է Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2015թ.-ի դեկտեմբեր ամսից առ այսօր ծառայում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

15.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․