19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Տեր Մամբրե ավագ քահանա Քեսաբյան

Ծնվել է 1953թ. սեպտեմբեր 3-ին, Էջմիածին քաղաքում:

1961-1968թթ. սովորել է Միկոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1968-1972թթ. սովորել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում:

1972-1974թթ. զինվորական ծառայության է անցել Տյումեն քաղաքում:

1981թ.-ի դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոս նախավկայի տոնին, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցում ձեռամբ թեմի առաջնորդակաան փոխանորդ Տ. Արսեն Արք. Բերբերյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Արարատյան Հայրապետական թեմում:

1982թ. դեկտեմբերի 5-ին Երևանի Ս. Սարգիս եկեղեցում, ձեռամբ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Արսեն Արք. Բերբերյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:քահանա:

1982-1999թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1990-1995թթ. Արցախյան պատերազմի տարիներին եղել է Մեծն Տիգրան գնդի, ինչպես նաև Մուսալեռ ջոկատի, և Էջմիածնի մոտոհրաձգային գնդի հոգևոր հովիվը:

1984թ. հոկտեմբերի 24-ին, երջանկահիշատակ Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի կոնդակով  ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

1996թ. հունվարի 11-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսի կոնդակով ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:  

1999թ հոկտեմբեր 31-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղափոխվել է  ԱՄՆ Լոս Անջելես, Գլենդել քաղաք և որպես այցելու քահանա Պատարագներ մատուցել թեմի տարբեր եկեղեցիներում:

2003թ-իս առ այսօր Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք. Տերտերյանի կողմից ծառայության է նշանակվել Գլենդելի Սուրբ Գևորգ եկեղեցում:

2012թ. մայիս 14 ին, Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակով արժանացել է ավագ քահանայի պատվին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

08.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․