Գրքեր

Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյան

Ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին Էջմիածին քաղաքում:

1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:

1981-1983թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1985-1988թթ. շարունակել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը:

1988թ. մայիսի 1-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:

 1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» թեմայով: 1990թ. փետրվարի 18-ին ձեռամբ Տեր Գարեգին եպ. Ներսիսյանի Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1990-1991թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1991-2000թթ.ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1997թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2000 թ-ից առ այսօր ծառայում է Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:  

2007թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

2016թ. փետրվարի 2-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 

Ամուսնացած է, ունի 2 արու զավակ:

20.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․