19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում:

1981-1992թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35  միջնակարգ դպրոցում:

1993-1998 թթ. սովորել է  Սևանի Վազգենյան դպրանոցում:

1998-1999 թթ. սովորել է  Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

1999թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ:

2001թ. փետրվարի 20-ին ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2001թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին եղել է Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր ռադիոհաղորդումների պատասխանատուն, նաև  ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

 2001-2003թթ.  ծառայել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում,՝ որպես խորհրդակատար քահանա:

2003-2006թթ. ծառայել է Եգիպտոսի Հայոց թեմում՝ Կահիրե քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում,՝ որպես հոգևոր հովիվ:

2004թ. դեկտեմբերի 14-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2006- 2012թթ. ծառայել է Երևան քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում,՝ որպես խորհրդակատար քահանա:

2012- 2013թթ. ծառայել է Երևան քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում,՝ որպես լուսարարապետ:

2013-2015թթ. ծառայել է  Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2014թ. հունվարի 9-ին վերաստեղծե­լով  Զորավոր Երիտասարդաց միությունը՝ դարձել է միության  հոգևոր պատասխանատու:

2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել  Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես  հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

 

26.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․