Գրքեր

Ծաղիկը

Մի երգչուհի, որ հոգևոր պայքարում շարունակ պարտվում էր, զարմանում է և դիմում իր հորը, որը քահանա էր.

- Հա´յր, ի՞նչն է պատճառը, որ շարունակ փորձությունների մեջ եմ ընկնում:

Այնուհետև մոտենում է պատշգամբում դրված ծաղկամանին, որպեսզի ծաղիկը ջրի, երբ հանկարծ հայրն առաջ է անցնում, վերցնում ջրով լի բաժակը, մեկ-երկու կաթիլ ջուր լցնում ծաղկի վրա և գոհունակությամբ ասում.

- Ահա՛ այն ջրեցի, բավարար է:

Երգչուհին խիստ զարմանում է և հարցնում.

-  Ծաղիկն ինչպե՞ս կարող է մեկ-երկու կաթիլ ջրով հագեցնել իր ծարավը, քանի որ կթոշնի ու կչորանա:

Հայրը պատասխանում է.

- Իսկ օրվա մեջ մեկ-երկու կաթիլ աղոթքով ինչպե՞ս պիտի հագեցնես հոգուդ ծարավը, որն արդեն թոշնել է և չի կարողանում ծաղկել, դիմակայել փորձություններին ու գայթակղություններին և հաղթահարել դրանք:

 

Հովհաննես Մանուկյան

26.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․