Գրքեր

Վերաբերմունքը Սուրբ Գրքի նկատմամբ

Ով Աստ­ծուց է, Աստ­ծու խոս­քերն է լսում (Հովհ. Ը 47):

Ռուս Ուղ­ղա­փառ Ե­կե­ղե­ցու ժա­մա­նա­կա­կից մի հոգևո­րա­կան Նոր Կտա­կա­րա­նի ըն­թերց­ման կար­գին վե­րա­բե­րող` հա­մայն­քին ուղղ­ված իր հով­վա­կան քա­րո­զում ա­սում է. «Ըն­դու­նի՛ր­ այս սրբա­զան Գիրքն իբրև պարգև` ա­ռաք­ված քեզ երկն­քից` Տի­րոջ կող­մից... Ըն­թեր­ցե­լիս մի՛ մո­ռա­ցիր, որ տես­նում ես Ի­րեն` Տի­րո­ջը, Ով Իր ա­ռաք­յալ­նե­րի հետ միա­սին Ա­վե­տա­րան­նե­րում, Գործք ա­ռա­քե­լո­ցում և ա­ռա­քե­լա­կան թղթե­րում խո­սում և գոր­ծում է քո առջև»: Ա­հա՛ մար­դու ճշմա­րիտ վե­րա­բեր­մուն­քը «հա­վի­տե­նա­կան և կեն­դա­նի» խոս­քի նկատ­մամբ:

Յու­րա­քանչ­յուր պատ­մա­կան ան­ձի գոր­ծու­նեությունն ա­վարտ­վում է նրա մահ­վամբ, և այն­ժամ ի­րա­պես այն մեզ հա­մար դառ­նում է անց­յա­լի պատ­մություն: Այդ­պի­սին չէ Հի­սուս Քրիս­տո­սի անձն ու գոր­ծու­նեությու­նը: Նա մե­ռած չէ, այլ ողջ է և «մոտ է բո­լոր նրանց, ով­քեր կան­չում են Ի­րեն, բո­լոր նրանց, ով­քեր կան­չում են Ի­րեն ճշմար­տա­պես» (Սաղմ. ՃԽԴ 18): «Եվ ա­հա Ես ձեզ հետ եմ բո­լոր օ­րե­րում` մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը» (Մատթ. ԻԸ 20): «Ուր եր­կու կամ ե­րեք հո­գի հա­վաք­ված լի­նեն Իմ ա­նու­նով, այն­տեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20): Ուս­տի և մենք Ա­վե­տա­րանն ըն­թեր­ցե­լիս կա­րող ենք խո­նարհ ու հա­վա­տա­վոր սրտով տես­նել Տի­րոջն Իր ա­ռաք­յալ­նե­րի հետ գոր­ծե­լիս, լսել Նրա խոս­քը...

«Հի­սուս Քրիս­տո­սը` մե­ղա­վոր­նե­րի Բա­րե­կա­մը, քայ­լում է Աստ­վա­ծաշն­չի այ­գի­նե­րով, ինչ­պես մի ժա­մա­նակ` Պա­ղես­տի­նի լեռ­նե­րով ու հո­վիտ­նե­րով: Դուք կա­րող եք հի­մա էլ տես­նել Նրան, ե­թե բաց աչ­քե­րով նա­յեք հին մար­գա­րեություն­նե­րին, ա­վե­լի հստակ կտես­նեք Նրան չորս Ա­վե­տա­րան­նե­րում: Նա բա­ցա­հայ­տում է մեզ գաղտ­նիք­նե­րով լե­ցուն Իր հո­գին ա­ռա­քե­լա­կան թղթե­րում և լսել տա­լիս Իր քայ­լե­րը Հայտ­նության գրքի խորհր­դա­նի­շե­րում. լսել է տա­լիս, թե ինչ­պես է մո­տե­նում Իր գա­լուս­տը: Ողջ է Քրիս­տոս Իր Գրքում. դուք Նրան տես­նում եք գրե­թե ա­մեն է­ջում, լսում Նրա խոս­քը. ա­սես Ինքն ան­ձամբ խո­սում է ձեզ հետ: Քրիս­տոս ցայժմ խո­սում է Իր Գրքի մեջ «ե­րա­նի­նե­րի» լե­ռից. Աստ­ված, Ով ա­սաց` ե­ղի­ցի լոյս, շա­րու­նա­կում է Իր Գրքի է­ջե­րում նույն պատ­գամ­նե­րը տալ: Ան­կա­շառ ու ան­փո­փոխ ճշմար­տությունն է Իր ողջ զո­րությամբ բնակ­վում Գրքում և Նրան կեն­դա­նի պա­հում: «Խո­տը չո­րա­նում է, ծա­ղիկն էլ թափ­վում, բայց Տի­րոջ խոս­քը մնում է հա­վիտ­յան» (Ա Պետ. Ա 24):

Ինչ­պես որ կար­դում ու վե­րըն­թեր­ցում ենք մեզ հա­մար թան­կա­գին մար­դու նա­մա­կի տո­ղե­րը` կանգ առ­նե­լով յու­րա­քանչ­յուր բա­ռի վրա, խո­րա­մուխ լի­նե­լով նրա մեջ և բա­վա­կա­նություն ստա­նա­լով, մեր միտքն ու զգաց­մունք­ներն ուղ­ղե­լով նրան, ու­մից ստա­ցել ենք նա­մա­կը, այդ­պես էլ պետք է կար­դանք Աստ­ծու խոս­քը: Պետք է կար­դալ երկ­յու­ղա­լից ու­շադ­րությամբ, թո­թա­փե­լով ա­մեն մի կաս­կած ու կեն­ցա­ղա­յին բո­լոր հոգ­սե­րը, վեր բարձ­րաց­նե­լով սե­փա­կան միտքն ու սիրտն առ Նա, Ով Իր հայ­րա­կան հո­գա­տա­րությամբ «ա­ռա­քեց Իր խոսքն ու բու­ժեց մեզ» (հմմտ. Սաղմ. ՃԶ 20):

Աստ­ված հայտն­վում է Սուրբ Գրքում` կար­ծես քայ­լե­լով ու խո­սե­լով, ուս­տի և մար­դը Սուրբ Գիր­քը կար­դա­լիս ա­սես լսում է Աստ­ծու ձայ­նը: Մենք խո­սում ենք Քրիս­տո­սի հետ, երբ ա­ղոթ­քի ենք կանգ­նում. մենք լսում ենք Նրան, երբ կար­դում ենք Սուրբ Գիր­քը (ս. Ամբ­րո­սիոս Մի­լա­նի ե­պիս­կո­պոս):

Ե­թե դու երկ­րա­վոր թա­գա­վո­րից նա­մակ ստա­ցած լի­նեիր, մի՞­թե մեծ ու­րա­խությամբ չէիր կար­դա այն: Ի­հար­կե, մեծ ու­րա­խությամբ և սրտատ­րոփ ու­շադ­րությամբ: Այ­նինչ ստա­ցածդ նա­մա­կը ոչ թե երկ­րա­վոր, այլ երկ­նա­յին Թա­գա­վո­րից է, իսկ դու գրե­թե ար­հա­մար­հում ես այդ շնոր­հը` այդ ան­գին գան­ձը:

Ա­մեն ան­գամ կար­դա­լով սուրբ Ա­վե­տա­րա­նը` դու լսում ես Քրիս­տո­սի` քեզ հաս­ցեագր­ված խոս­քե­րը: Ըն­թեր­ցե­լիս դու և՛ ա­ղո­թում ես Նրան, և՛ զրու­ցում Նրա հետ (ս. Տի­խոն Զա­դոնս­կի):

Ո­մանք պար­ծե­նում են ազն­վա­զարմ իշ­խան­նե­րի ու ար­քա­նե­րի հետ ու­նե­ցած զրույ­ցով, իսկ դու պան­ծա՛, որ Սուրբ Գրքում զրու­ցում ես Սուրբ Հո­գու հետ, քան­զի Սուրբ Հո­գին է նրա մի­ջո­ցով խո­սո­ղը:

Ջա­նա՛ ըն­թեր­ցել Սուրբ Գիր­քը և հա­րատևել ա­ղոթ­քի մեջ: Քան­զի ա­մեն ան­գամ, երբ Գրքե­րի մի­ջո­ցով խո­սում ես Աստ­ծու հետ, սրբա­գործ­վում են մար­մինդ ու հո­գիդ: Ի­մա­նա­լով այս` ջա­նա՛ հա­րատևել ըն­թեր­ցա­նության մեջ (ե­պիս­կո­պոս Ֆեո­ֆան):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

30.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․