Գրքեր

Ընտանեկան երջանկությունը

Մի փոքր քաղաքում երկու ընտանիք են ապրում միմյանց հարևանությամբ: Մի ընտանիքում ամուսիններն անդադար վիճում են՝ միմյանց մեղադրելով բոլոր դժբախտությունների մեջ, իսկ մյուս ընտանիքում սեր է ու համերաշխություն: Կամակոր տանտիրուհին զարմանում է հարևանների երջանկության վրա, նախանձում և ասում ամուսնուն.

- Գնա՛, տե՛ս, թե այդ ինչպե՞ս է նրանց մոտ ստացվում, որ ամեն ինչ հարթ է ու խաղաղ:

Ամուսինը գնում է հարևանների տուն, կամացուկ ներս մտնում ու թաքնվում մի անկյունում: Հետևում է: Իսկ տանտիրուհին քթի տակ մի ուրախ երգ երգելով տունն է կարգի բերում և թանկարժեք ծաղկամանի փոշին է սրբում այդ պահին: Հանկարծ հեռախոսը զանգում է, կինը շեղվում է և ծաղկամանը դնում սեղանի եզրին, այնպես, որ ուր որ է կընկնի: Եվ այդ պահին սենյակ է գալիս ամուսինը, պատահմամբ դիպչում ծաղկամանին, որն էլ ընկնում է հատակին ու փշրվում:

«Կռիվը պատրաստ է»,- մտածում է հարևանը:

Տանտիրուհին մոտենում է, ափսոսանքով հոգոց հանում և ասում ամուսնուն.

- Ներիր, թանկագի՛նս, ես եմ մեղավոր: Անփութորեն սեղանի եզրին էի դրել:

- Ի՞նչ ես ասում, սիրելի՛ս, այդ ե՛ս եմ մեղավոր: Շտապում էի և չնկատեցի ծաղկամանը: Դե լավ, ոչինչ, թող մեր ամենամեծ դժբախտությունն էլ սա լինի:

… Հարևանի սիրտը կծկվեց ծավից: Անտրամադիր տուն գնաց և կինը հարցրեց նրան.

- Ինչո՞ւ այսքան ուշացար: Տեսա՞ր, թե ինչ էր նրանց մոտ կատարվում:

- Այո՛:

- Եվ ի՞նչ:

- Նրանց մոտ բոլորը մեղավոր են, իսկ մեզ մոտ բոլորն արդար:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

28.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․