Գրքեր

Զգաստության մասին

Ծերերից մեկը պատմեց. «Մի անգամ ես և իմ ծերը գնում էինք Սկյութիա: Նա ընթանում էր լուռ և ստեպ­ստեպ աղոթքի էր կանգնում: Ես նրան ասացի. «Արա՛գ գնանք, հա՛յր»: Նա ասաց. «Չեմ լսում քեզ»: Ես ասացի. «Ինչո՞ւ, հա՛յր»: Եվ նա ինձ ասաց. «Որդյա՛կ իմ, լսում եմ, որ երկնքում Աստծո և հրեշտակների փառաբանությունն է հնչում ժամանակ առ ժամանակ, դրա համար էլ չեմ կարողանում առաջ շարժվել, քանզի մենք նույնպես պետք է հսկենք և աղոթենք ամենայն ժամ` գիշեր թե ցերեկ, տանը թե ճանապարհին, քանի որ հայր Անտոնիոսն էլ ասում էր, թե. «Ոչ մի բանի մասին չպետք է կրոնավորը հոգ տանի` իր հոգու օգտից բացի»»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․