Գրքեր

«Զորավոր արանց» միության այցը մանկատուն

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքում ի թիվս երիտասարդաց և տիկնանց միությունների, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր արանց» միությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրված միության գործունեության առաջին քայլերից մեկը եկեղեցու սոցիալական ծրագրերին աջակցելն է:

Հոկտեմբերի 21-ին «Զորավոր արանց» միության անդամները սոցիալական ծրագրի շրջանակում Տեր Գրիգորի հետ այցելեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ որպես աջակցություն մանկատանը տրամադրելով տակդիրներ և դեղորաjք: «Զորավոր արանց» միության այցը մեծ ուրախություն էր պատճառել մանկատան սաներին: Այցի ընթացքում միության անդամները զրուցեցին մանկատան տնօրինության հետ, ծանոթացան առկա խնդիներին և քննարկեցին հետագա ծրագրերն ու անելիքները: «Զորավոր արանց» միությունը հրաժեշտ տվեց երեխաներին՝ առաջիկայում նոր հանդիպումների ակնկալիքով:

Արարիչ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն զոհաբերեց՝ հանուն մարդկության փրկության: Ի՞նչը կարող է առավել բարձր լինել, քան այդ սերը: Իսկ արարչագործության պսակը՝ մարդը, աստվածային այդ սիրուն կարող է պատասխանել միայն սիրով լի կյանքով: Աստվածորդին, աշխարհ գալով, վերականգնեց մարդու մտքերի, զգացմունքների և գործունեության միջև ներդաշնակությունը՝ նրան միավորելով Իր հետ: Ուստի հավատքը ոչ թե հակադրվում, այլ միավորվում է գործերին, ինչպես հոգին՝ մարմնին: Որքան առաքինի է ապրում մարդ, այնքան ամուր է նրա հավատքը, որքան ամուր է նրա հավատքը, այնքան արդար է նրա կյանքը, այսպիսով՝ հավատքն ու գործերը լրացնում և ամրացնում են միմյանց:

 

Կարինե Սուգիկյան

 

21.10.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․