Գրքեր

«Զորավոր» երիտասարդաց միության այցը մանկատուն

Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը իրենց հոգևոր պատասխանատու Տ. Զգոն քահանա Աբրահամյանի հետ հերթական անգամ այցելեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն:

Տեր Զգոնը մանկատան տնօրինությանը, մանկավարժներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Մանկատան սաների համար սպասված բարեկամներ են դարձել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդներն ու հոգևորականները: Այս անգամ երեխաներին խաղերով, երգ ու պարով զվարճացնում էր «Բում- Բումիկ»-ի հերոսուհին:

Երիտասարդները Տեր Հոր հետ, շրջելով սենյակներով, երեխաներին բաժանեցին խաղալիքներ, միրգ, քաղցրավենիք և հիգիենիկ պարագաներ: Տեր Զգոնը բժշկության աղոթք կատարեց հիվանդ երեխաների համար:

Ապա սիրո և ուրախության մթնոլորտում մանկատան սաներն ու երիտասարդաց միության անդամները միմյանց հրաժեշտ տվեցին:

 

 

Կարինե Սուգիկյան

26.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․