Հարց 8 – Հավատում ենք, որ Աստված ամենուրեք է. Ապա ինչու՞ է միայն երկինքը կոչվում <<Աստծո Աթոռ>>:



Գրքեր
Հարց 8 – Հավատում ենք, որ Աստված ամենուրեք է. Ապա ինչու՞ է միայն երկինքը կոչվում <<Աստծո Աթոռ>>:

Պատասխան – Որևէ նյութական բան եթե ներկա է այստեղ, ուրեմն ուրիշ տեղ չի կարող լինել: Բայց այսպես չենք կարող տրամաբանել երկնքի՝ Աստծո Աթոռ լինելու պարագային: Երկնքի բարձրությանը, գերազանցությանը և պատվականությանը նայելով է Աստծո Աթոռ ասվում: Երբ ասվում է, թե բնակվում է հեզերի ու խոնարհների մեջ, ըստ կամքի հաճության պետք է ընկալենք բնակվելը: Այսպես՝ եթե ասվում է երկնքում նստել, աթոռին նստել է նշանակում, այսինքն՝ իննյակ դասակարգությունների վրա (դաս հրեշտակաց): Մարդու իմացականությունը իր մտքի մեջ է, թեպետ իմացականությունը և միտքը էակից են: Սակայն Աստված ու հրեշտակների աթոռների դասերն ուրիշ կերպ են: Դիոնիսիոս Արիսպագացին աթոռների այդ դասակարգումն <<աստվածակիր>> է անվանում: Բայց աստվածակիր ասվածը գոյացությամբ Աստծուն կրել չպետք է հասկանալ, ինչպես բեռնակիրը բեռ է կրում, այլ իրենց սպասավորության ձևի համար են աստվածակիր համարվում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․