Գրքեր
Հարց 26 – Սրբազան Հաղորդության խորհրդի հացը, Սուրբ Պատարագ մատուցելուց հետո, ինչո՞ւ է «Սուրբ Հաց» կոչվում:

Պատասխան – Այս Սրբազան Խորհուրդը հավատքի մաս է կազմում: Բոլոր Սուրբ Եկեղեցիներն ու ուղղափառ սուրբ վարդապետները վկայում են, թե պատարագվելուց հետո հացն ու գինին խորհրդաբար փոխակերպվում են Հիսուս Քրիստոսի Մարմնի ու Արյան: Այս Խորհուրդն Ինքը հաստատեց՝ Իր անարատ բերանով ասելով. «… Եվ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6:52): Սակայն երբ հաց է ասվում, ոչ թե գոյացապես հաց է, այլ ըստ հասկացության: Պատահմունք ասածս այսպես հասկացիր, հացի գույնը, չափը, համը, ձևը պատահմունք են համարվում, իսկ հացի հացեղեն լինելը՝ գոյացություն: Աստված պահելով ս պատահմունքները՝ փոխում է հացի իմաստային գոյացությունը, ինչն Աստծո ամենակարող զորության գործն է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․