Հարց 34 - Ինչո՞ւ են վարդապետներից ոմանք ասում, որ եթե խորհուրդը կատարողի վրա հավատք ու սրբարար շնորհ չլինի, հոգ չէ, քանզի ամեն մարդ կարող է խորհուրդ կատարել՝ հերձվածող թե անհավատ, չար թե բարի, կարևորն այն է, որ հասարակ դիտավորություն ունենա այնպես անել, ինչպես Եկեղեցին է անում:

Գրքեր

Պատասխան – Չար պաշտոնյաներով խորհուրդ կատարելը բացարձակապես չի արգելվում, քանզի ասվում է, որ ախտավոր բժիշկն էլ երբեմն կարող է հիվանդ բժշկել: Բայց անհավատը, որ Սուրբ Երրորդության հավատքին ծանոթ չէ և մկրտության խորհրդի դռնով Եկեղեցի չի մտել, չեմ կարծում, թե կարողանա խորհուրդ կատարել, քանզի Սուրբ Կիպրանոսն ասում է, որ անհավատների կատարած խորհուրդը խորհուրդ չէ, այլ խորհրդի ծաղր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․