Գրքեր
Հարց 41 – Եթե հացի և գինու ձևերը մնում են, իսկ գոյացությունները՝ ոչ, ստացվում է, որ առ աչոք կամ ստվերի նման մի բան է ճշմարիտ խորհուրդը, քանզի Արիստոտելն ասում է. «Առարկայի մասին գիտելիքի մեծ մասն ընձեռում են ձևերը»: Ուրեմն՝ առանց գոյացության ձև ցույց տալը մի՞թե խաբեություն չէ:

Պատասխան – Այդպես չէ, քանզի եթե գոյացությունը վերացվի, անհրաժեշտ է, որ ձևերը մնան: Այդ առիթով աստվածաբանները շատ պատճառներն են վկայակոչում, որոնցից գլխավորը զետեղում ենք այստեղ: Այս խորհուրդը հավատքի խորհուրդ է, իսկ հավատք ասվածը աներևույթ է: Օրինակ՝ ասենք ցերեկ ժամանակ մեկը քեզ ասում է, թե արեգակը ծագել է, և դու տեսնելով՝ համաձայնվում ես: Սա հավատք չէ, այլ՝ գիտություն: Իսկ եթե մեկն ասի, թե արեգակը Կառավարողն ընդհանրապես իշխում է բոլոր արարծների վրա, և սրա հետ համաձայնվենք չտեսնելով, այդ արդեն հավատք է, որովհետև վերոհիշյալն աչքով չենք տեսնում:

Արդ՝ եթե Քրիստոսի մարմինը հայտնապես և հատուկ կերպով երևար սեղանի վրա, այդ ժամանակ հավատք չէր կոչվի, այլ՝ հայտնապես պայծառատեսություն: Ուրեմն պետք է, որ Քրիստոսի մարմինը հացի ձևի ներքո պահվի, որպեսզի հավատք համարվի: Նաև այս խորհուրդը հավատքի խորհուրդ է կոչվում ոչ նրա համար, որ հավատքը մեր զգայություններից վեր է, այլ վեր է անգամ մեր մտքերից: Ուստի պետք է այս խորհրդի մեջ այնպիսի բան լինի, որ վեր է մտքից ու զգայություններից: Եվ Քրիստոսի մարմնի՝ հացի փոքր քանակությամբ արտահայտվելը մտքից վեր է, որովհետև եթե հացի ձևի ներքո նկատվում է զգայությունը, ապա հացի գոյացությունը չի մնում: Սա էլ իր հերթին վեր է զգայությունից: Հետևաբար պատշաճ է, որ հացի ձևն առանց ենթակայի լինի:

Այս խորհուրդը հոգևոր կերակուր է անվանվում. էլ ի՞նչ հոգևոր, եթե ձևը մարմնավոր գոյացություն ունենար:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․