Գրքեր
Հարց 42 – Եպիսկոպոսական ձեռնադրության ժամանակ ինչո՞ւ են Ավետարանը դնում ձեռնադրվողի գլխին:

Պատասխան – Ձեռնադրվողին ցույց տալու համար, որ իր բոլոր արարքների ժամանակ Սուրբ Ավետարանի պատիվը գերազանց պահի, միշտ մտովի վերհիշի հրամանները, նրա օգնությամբ տեղեկանա աստվածապաշտության վճիռներին և Ավետարանն առավել դասի բոլոր աստվածային գրքերից: Այս մեկնությունը Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացուց սովորեցինք: Նա իր «Աստվածաբանության» մեջ Սուրբ Ավետարանն անվանում է աստվածագործություն, որովհետև աստվածային գործերն է նկարագրում և հայտնում Քրիստոսի աստվածագործ մարդեղության խորհուրդը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․