Գրքեր
Հարց 49 - Արդյո՞ք Սրբերի բարեխոսությունն ընդունելի է Աստծո առջև:

Պատասխան – Սուրբ Գրիգոր Նարեկացին այսպես է պատվիրում, որ Սրբոց բարեխոսությունը մեզ համար Աստծո առջև միջնորդ ունենալն Ինքն Աստված վկայեց և ուսուցանեց: Ահա Նարեկացու վկայությունը. «Որոնց (այսինքն` Սրբերի) կերպարանքով և անունների հիշատակությամբ աղաչելն Ինքն Աստված վարդապետեց և նրանցով խռովության մեջ եղողներին խաղաղություն տրվեց` լուսավորելով Արարչի խոսքով»:

Եթե կամենում ես ասել` Աստված ե՞րբ ուսուցանեց և վկայեց, թե Սրբերի բարեխոսությունն ընդունելի ու հաճելի է Իրեն, ահա վկայություն այդ մասին. «... Իմ ծառան` Հոբը, թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստյան մատնած կլինեի ձեզ» (Հոբ 42:8): Աստված նաև երևում է Աբիմելեքին և Սառայի համար ասում. «Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս» (Ծննդ. 20:7):

Աստվածածնի բարեխոսությամբ հարսանիքի ընթացքում ջուրը գինու փոխակերպվեց գալիլեացիների Կանա քաղաքում (Հովհ. 2:9): Սուրբ Ստեփանոսի աղոթքով Սողոսը Պողոս դարձավ: Վերջապես Սրբոց բարեխոսության ընդունելի լինելն անգամ Սիմոն մոգը ճանաչեց ու ասաց առաքյալներին. «Աղաչեցե՛ք Տիրոջն ինձ համար» (Գործք. 8:24):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․