Հարց 52 - «Սուրբ Աստված»-ն ինչպե՞ս է մտել եկեղեցական ծիսակարգ:



Գրքեր
Հարց 52 - «Սուրբ Աստված»-ն ինչպե՞ս է մտել եկեղեցական ծիսակարգ:

Պատասխան – Վարդապետներն ավանդում են, թե Քրիստոսի աստվածային մարմինը հնարավոր չէր խաչից իջեցնել` հոգին ավանդելուց հետո, քանզի կրակի նման կայծեր էին ելնում գամերի վերքերից և տեգով խոցված կողից: Հետո Հովսեփ Արեմաթացին, ծնկի գալով, ձեռքերը տարածեց և սկսեց այսպես աղոթել. «Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ, Որ խաչվեցիր մեզ համար, ողորմի՛ր մեզ»: Այսպես երեք անգամ կրկնելով` խաչից իջեցրեց Քրիստոսի մարմինը: Ուստի առաքյալներն էլ սահմանեցին այս աղոթքը:

Սուրբ Աստվածածնի վերափոխման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալն այնտեղ չէր և միայն երեք օր հետո եկավ: Ըստ նրա բաղձանքի` բացեցին Աստվածածնի գերեզմանը` մարմինը տեսնելու համար: Բայց մարմինն այնտեղ չէր, քանզի երկինք էր վերափոխվել: Այդժամ Թովմա առաքյալն այսպես աղոթեց. «Փառավորյալ և օրհնյալ ես միշտ, Սուրբ Կույս Աստվածածին Մարիամ. մայր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքները քո Որդուն և մեր Աստծուն»: Առաքյալներն այս խոսքը ևս վերցնելով` կցեցին Հովսեփի ասած «Սուրբ Աստված»-ին, և այդ ժամանակվանից մինչև այսօր երգվում է եկեղեցիներում: Այսպես է վկայում մեր Սիմեոն Երևանցի Կաթողիկոսը «Պարտավճար» գրքում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․