19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր
Մովսեսի գերեզմանի տեղն ինչո՞ւ չհայտնվեց:

Քանի որ իսրայելացիները, կռապաշտությանը հակված լինելով, միգուցե նրան պաշտեին, ինչպես որ սատանան, այս չարիքին հետամուտ լինելով, ցանկանում էր Մովսեսի մարմինը Ավետյաց երկիր փոխադրել, սակայն Միքայել հերշտակապետը, արտոնություն չտալով, թաղում է այն:

Մանավանդ Ավետյաց երկիր Մովսեսի մտնել չկարողանալը, միայն Նաբավ լեռից այն տեսնելը հոգևոր իմաստով նշանակում է, որ հին օրենքը հեռվից նայելու էր Մեսիային և նրա զորությամբ Աստծո արքայություն մտնելն անհնարին լինելով՝ անպատճառ Քրիստոսի շնորհի կարիքն ուներ:

Քանզի օրինակի համար Իսրայելի ժողովուրդը, Մովսեսի մահից հետո Հեսուի առաջնորդությամբ Հորդանան գետը անցնելով, սուրբ Երուսաղեմի երկիրը մտավ, այդպես էլ քրիստոնյաները Մեսիայի շնորհիվ արժանի են լինում արքայությանը: Հեսուն Հիսուսի, իսկ Հորդանանը՝ Սուրբ Ավազանի օրինակն են: Այս պատճառով Մովսեսի՝ Հորդանան գետը չանցնելն ու Մովաբի ձորի մեջ մնալը նշանակում է, որ քրիստոնեական սուրբ հավատի հայտնության ժամանակ հին օրենքը պետք է դադարեր:

Բացի այդ, Մովսեսի գերեզմանի անհայտ մնալը, իսկ Երուսաղեմում Հիսուս Քրիստոսի գերեզմանի բոլորին հայտնի լինելն ապացույց է, որ նոր օրենքը միշտ և հավիտյան պիտի մնա, այնպես որ Հիսուսի հարություն առած ժամանակ հրեշտակը հարության ավետիսը կանանց տալուց բացի, ասում է. «Եկե՛ք և տեսե՛ք դրված տեղը»: Արդարև այս խոսքից հայտնի է դառնում, որ Նրա սուրբ գերեզմանին մարդիկ պարտավոր են ամենամեծ հարգանք և երկրպագություն մատուցել:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․