Գրքեր
Հարց 58 – Ասվեց, թե դատաստանից հետո փառքն էլ է հավիտենական, տանջանքն էլ: Արդ, եթե Աստծո դատաստանն արդար է, ուրեմն պատիժը մեղքից շատ չպիտի լինի, քանզի Սուրբ Գրքի մեջ այսպես է գրված. «Հանցանքների չափով թող լինի պատիժը» (Բ Օրին. 25:2): Եթե հանցանքը ժամանակավոր է, պատիժն ինչո՞ւ պիտի հավիտենական լինի:

Պատասխան – Եկեղեցու վարդապետներն այսպես են պատասխանում: Եթե մարդ հինգ րոպեի չափով հանցանք գործի քաղաքացիական օրենքների դեմ, և քաղաքապետն իմանա այդ մասին, արդյոք հինգ րոպեանոց պատիժ կտա, թե՞ ավելի շատ: Իսկ ո՞րն է պատճառը: Այն, որ մեծավորի հրամանի դեմ հանցանք գործեց: Իշխանավորը որքան գերազանցություն ունենա հանցավորի վրա, այնքան առավել կլինի վերջինիս պատիժը:

Արդ` Միածին Որդին մեր մեղքերի համար թափեց Իր անգին և պատվական արյունը: Եվ եթե մենք նորից մեղանչենք նույն անգին արյան և Աստծո անհուն մեծության դեմ. Աստված, որ հավիտենական է, արդարորեն հավիտենական պատիժ կսահմանի մեզ համար:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․