Հարց 60 – Ծաղկազարդի շաբաթ օրը Ղազարու հարության հիշատակն ենք կատարում: Արդյո՞ք Ղազարոսն այդ օրը հարություն առավ:



Գրքեր
Հարց 60 – Ծաղկազարդի շաբաթ օրը Ղազարու հարության հիշատակն ենք կատարում: Արդյո՞ք Ղազարոսն այդ օրը հարություն առավ:

Պատասխան – Քրիստոս Ղազարոսին հարություն տվեց ոչ թե այդ շաբաթ օրը, այլ տասնհինգ օր առաջ, երբ, հրեաներից հեռանալուց հետո, գնաց Եբրայիմ քաղաքը, այնտեղից կրկին անցավ Երիքով, հետո Բեթանիա, որտեղ և հացկերույթի նստեց, որի մասնակիցներից մեկը Ղազարոսն էր: Երբ երուսաղեմցիներն իմացան, որ արժանացել էին հրաշքի տեսության, մյուս օրն առավոտյան արմավենու ճյուղեր վերցրին ու դիմավորեցին Հիսուսին: Այդ օրը, ինչպես վկայում է Ավետարանիչը, Ծաղկազարդի կիրակին էր. «Իսկ Հիսուս զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել» (Հովհ. 12:1):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․