Գրքեր
Հարց 61 – Սրբերի ցանկություններն Աստված կատարում է: Հակոբ Մծբնա Հայրապետը ևս երևելի Սուրբ էր: Ինչո՞ւ Աստված թույլ չտվեց, որ նա տեսնի Նոյան տապանը:

Պատասխան – Սուրբ Հակոբի այս ցանկությունը պարզապես ավելորդ էր, քանզի աստվածային անբավ զորությունը ցույց տվողը Սուրբ Եկեղեցին է, որի օրինակն էր այդ տապանը: Ի՞նչ անհրաժեշտություն կար թողնել իսկականը և գնալ` օրինակը փնտրելու, որ ընդամենը կենդանիների և անասունների մի ժողովարան էր: Եվ այս ցանկության ավելորդությունն այն ժամանակ հայտնի դարձավ, երբ որքան լեռան գագաթին էր մոտենում, թմրություն էր իջնում վրան, իսկ սթափվելիս իրեն գտնում էր լեռան ստորոտում: Բայց, այնուամենայնիվ, Աստված բոլորովին չմերժեց նրա այս ցանկությունը, այլ հրեշտակի ձեռքով տապանից մի կտոր պարգևեց նրան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․