Գրքեր
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած <<Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում>>Ինչպես հասկանալ այս խոսքերը

Այո՝,

Այո՝, միայն Աստված է բարի և Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, Որը Աստված է Դարձյալ բարի է և բարության ու սիրո մարմնացում:

Ավետարանի յուրաքանչյուր տողում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի սերը, բարությունն ու ուշադրությունը մարդու հանդեպ: Քրիստոս աշխարհ եկավ Իր բարուրթյան դրսևորմամբ և կամենում էր մարդու համար բարիք գործել, այն է առաջնորդել դեպի փրկություն և դեպի հավիտենական կյանք:

Ձեր հարցը՝ «Ինչո՞ւ ես ինձ «Բարի» կոչում» (Ղուկ. 18:19) Ավետարանական այն հատվածից է, երբ մի մեծահարուստ իշխանավոր մոտենալով Հիսուսին հարցրեց. «Բարի Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանք ժառանգելու համար»:

Այս հարուստ հրեան կամենում էր Քրիստոսին սիրաշահել, Նրան «Բարի» կոչելով, իսկ Հիսուսը հրեային նրա պատասխան է տալիս հարցնողի հավատքի, կամ մտածելակերպի համաձայն: Քանի որ հրեաները չէին հավատում Քրիստոսի Աստվածությանը, ուստի Քրիստոս երկխոսության ավարտին կոչ է անում ամեն ինչ վաճառել և աղքատներին տալով հետևել իրեն, հրեան տխրելով հեռացավ՝ այս մարդուն ավելի հետաքրքրում էր իր հարստությունը քան թե աստծո թագավորությունը:

Նա Քրիստոսին որպես մարդ մոտեցավ, որպես մի վարդապետ, ուստի Քրիստոս ի մտի ունենալով մարդուն և մարդկությունը և այն համեմատելով Աստծո Բարության հետ, պարզաբանեց ամբողջ ճշմարտությունը, թե Աստված է միայն Բարի և Բարության աղբյուր, իսկ մարդ ինքն իր բարիքն Աստծուց է ստանում: Մարդու իսկությունը, գոյությունը և ամենայն բարին և բարությունը, որ ունի Աստծուց է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․