13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր
Օրհնեցէք տէր հայր: Խնդրեմ բացատրէք հետեւեալ համարը. «Որովհետեւ այս աշխարհի մարդիկը իրարու հանդէպ իրենց վարմունքին մէջ աւելի ճարպիկ են քան լոյսի որդիները» (Ղկ. 16:8):

Աստված օրհնի Ձեզ
Ձեր վկայակոչած տողը Ավետարանական «Անիրավ տնտեսը» առակից է, որտեղ մեծահարուստը գովում է իր տնտեսին՝
տեսնելով նրա հնարամտությունը, տնտեսը գովասանքի արժանացավ, քանի որ Տերը տեսավ նրա ճիգն ու ջանքը ապագայի
համար, Տեր աստում է «այս աշխարհի մարդիկ միմյանց հանդեպ իրենց վարմունքի մեջ ավելի ճարպիկ են քան լույսի
որդիները» (Ղուկ ԺԶ 8):
«Լույսի որդիները» Աստծուն հետևողներն են, որ ապրում են Աստծո կոմքի համաձայն՝ զերծ մեղանչումներից: Մեր Տեր
Հիսուս Քրիստոս, Իրեն Լույս անվանեց, իսկ իրեն հավատացողներին «լույսի որդիներ» (Հովհ ԺԲ 35,36), իսկ աշխարհի
մարդիկ, որոնք հեռու են Աստծուց փորձում են տարբեր հնարքներով և ճարպկությամբ ապահովել իրենց բարեկեցությունը,
բայց հարկ է, որ ապավինենք Աստծուն և Աստված կառաջնուրդի մեզ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․