Գրքեր
Ինչու՞ ենք գայթակղվում հիմար բաներից ամեն քայլափոխի.. երբ Տիրոջ հետ ես քեզ զգում պահ է գալիս երբ թեթևակի «նեղությունից» գայթակղվում ես և մտածում որ Տիրոջ հետ «ներդաշնակ» զգալը չի օգնի և չի փրկի ու գայթակղվում.. մանավանդ շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների որտեղից քեզ թվում է կարելի է ամեն ինչի պատասխանը ստանալ և օգնություն գտնել տարբեր հոգեբաններից...բայց գայթակղվելուց հետո չանացած կարճ ժամանակ հասկանում ես որ Տիրոջը փոխարինել հնարավոր չէ սա անբացատրելի մի բան է.. կարծես երբ Նրա հետ ենք քայլում չենք նկատում նրա օգնությունը բայց երբ կորցնում ենք «կապը» զղջում ենք... Մեծ է Տերը և անբացատրելի են նրա դատաստանները.... կցանկանայի լսել քահանայի կարծիքը..

Ձեր գրառումից ակնհայտ է, որ Դուք հավատացյալ մարդ եք. Ունեք հոգևոր փորձառություն և զգացել եք Աստծո բարերար ազդեցությունը Ձեր կյանքում: Այո՛, ճիշտ եք ասում. «Տիրոջը փոխարինել հնարավոր չէ», քանի որ Տիրոջ սերը մարդու հանդեպ անսահման է և աշխարհի ոչ մի երևույթ, ժամանակակից ոչ մի տեխնոլոգիա չի կարող փոխարինել Աստծո ներկայությանը մարդու կյանքում: Մեր հավատքի շնորհիվ մենք երբեկ չենք կորցնում «կապ»ը Աստծո հետ: Աստծո ներկայությունը մեր կյանքում, կամ էլ կապը Աստծո հետ, օգնում են մեզ, որ չգայթակղվենք, մեղքերի մեջ չընկնենք: «Քանզի Աստված Իր շնորհը հայտնեց, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն: Այդ շնորը մղում է մեզ, որ հեռանանք անհավատ կենցաղից և աշխարհիկ ցանկություններից, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ» (Տիտոս Գ 11,12): Ձեր օգնությունը միմիայն Աստծուց է: Աղոթեք Աստծուն և Աստված կառաջնորդի Ձեզ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․