Հարց 16 – Մարմնավոր որևէ մեկն անկարող է տեսնել Աստծուն: Իսկ ինչո՞ւ է Եսայի մարգարեն իր մասին ասում. «Տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր և վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր Նրա փառքով» (Եսայի 6:1):



Գրքեր
Հարց 16 – Մարմնավոր որևէ մեկն անկարող է տեսնել Աստծուն: Իսկ ինչո՞ւ է Եսայի մարգարեն իր մասին ասում. «Տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր և վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր Նրա փառքով» (Եսայի 6:1):

Պատասխան – Կոռնելիոսն ասում է. «Եսային չտեսավ աստվածային էությունը, քանզի Հովհաննես ավետարանիչն ասում է. «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել»: Այսպես և ո՛չ Մովսեսը, ո՛չ Պողոսը և ո՛չ Եսային չկարողացան տեսնել: Իսկ մարգարեի՝ «տեսա Տիրոջը» ասելը մի ձև էր, որ պետք է հասկանալ, թե մարմնական պատկերով տեսավ, ինչպես տեսան Աբրահամը, Հակոբը և Մովսեսը: Սակայն այս դեպքում իբր մարդու կերպարանքով էր, այսինքն՝ թագավորական կերպարանքով, որովհետև նստած երևաց: Այսպիսով Ս. Գրքում միշտ ասվում է՝ մարդկային կերպարանքով երևաց, որովհետև մարդկային բնություն պիտի առներ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․