Գրքեր
Հարց 1 – Բոլոր ազգերին Աստված է ստեղծել: Ինչո՞ւ միայն Իսրայելի ազգի համար է ասում. «Ես ստեղծեցի քեզ», ընդ որում այս խոսքը մարգարեական գրքերում շատ է հանդիպում, ինչպես օրինակ Եսայի 43:1:

Պատասխան - Այո՛, բոլոր ազգերին էլ Աստված է ստեղծել: Բայց հատկանշական է հրեից ազգը, քանզի ուրիշ ազգերի նման, հետո չսերվեց, այլ հատուկ արարվեց Աստծո ձեռքի զորությամբ: Հայտնի է, որ Իսրայելը սկզբնավորվեց Իսահակից և Հակոբից: Սուրբ Գրքի մեջ շատ անգամ մասնավորաբար Իսրայելի ազգը Հակոբ է անվանվում:

Արդ՝ Աբրահամի որդի Իսահակն ամուլ Սառայից ծնվեց բնական կարգից դուրս, քանզի Սառայի հղանալու ժամանակն անցել էր (Ծննդ. 18:14): Եվ որովհետև Իսահակով ու Հակոբով Իսրայելի ողջ ազգն առաջացավ, իսկ վերջիններս ծնվեցին լոկ սքանչելիքով և ոչ թե բնական կերպով, ուստի Իսրայելի ազգի համար ասում է. «Ես ծնեցի քեզ»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․