Գրքեր
Հարց 9 – Ղովտի կնոջ համար ասվում է, թե աղե արձան դարձավ: Այդ ինչպե՞ս է, որ չի հալվում անձրևից:

Պատասխան – Չհալվելու համար մի՛ զարմացիր: Թեև անձրևից աղի հալվելը բնության գործն է, սակայն աստվածային կարողությունը բնության տերն ու իշխանն է: Ուրեմն Աստված ինչ էլ գործի, որպիսությունը մի՛ հարցրու: Եվ հարցիցդ ավելի զարմանալի վկայություն ևս կա այդ կնոջ արձանի մասին: Ոմանց վկայությամբ, եթե մի կտոր կտրում ես այդ աղի արձանից, իսկույն արյուն է հոսում, իսկ կտրած տեղը լցվում է: Եթե ասես, թե արձան է, ինչպե՞ս է արյուն հոսում, կբերեմ ժայռի օրինակը, որից անապատում ջուր էր բխում իսրայելցիների համար: Ահա և անկենդան արձանից էլ արյուն է հոսում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․