Հարց 17 – Ասացիր, թե այս ձևը կոչվում է մարդկային կերպարանքով երևալ: Բայց մենք Աստվածաշնչի մեջ կարդում ենք, որ երբ երևում էր նահապետներին, իբրև թե Ինքն էր անձամբ նրանց հետ խոսում, ինչպես որ հայտնի է շատ տեղերում: Արդ, ինչպե՞ս է երևում, երբ հենց Ինքն է ասում. «Ոչ մեկը չի կարող երեսս տեսնել և ապրել» (Ելք 33:20):

Գրքեր

Պատասխան – Սուրբ Կիպրիանոսը, հինգ գլխից բաղկացած «Ընդդեմ հրեից» երկրորդ գրքում, Ս.Հիլարիոսն «Ամենասուրբ Երրորդության» չորրորդ գրքում և Ս. Գրիգոր Նազիանզացին «Ընձեռուածս հավատոյ»-ում կարծում են, թե Աստված տեսանելի մարմնով երևաց Աբրահամին, Մովսեսին և մարգարեներին: Սակայն ճշմարիտ է, որ բոլոր այս երևումները հրեշտակների միջոցով եղան, որոնք մարմնավորված՝ Աստծուն էին ներկայացնում, այդ պատճառով էլ Աստված են անվանվում:

Այսպես է վկայում Ս. Դիոնիսոսը «Երկնային քահանայապետություն» գրքում, Ս.Հերոնիմոսը՝ «Առ գաղատացիս» գրքի երրորդ գլխում, Ս. Օգոստինոսը՝ «Ամենասուրբ Երրորդության» երրորդ գրքում, Ս. Գրիգորը՝ «Բարոյախոսի» առաջաբանում և ուրիշ շատ վարդապետներ:

Եվ ահա ես հաստատում եմ, թե այն, որ երևաց Մովսեսին ու ասաց. «Ես եմ Աստված Աբրահամու», հրեշտակ էր, ինչպես որ վկայում է Ս. Ստեփանոսը (Գործք. 7:32): Այսպես էր, երբ Աստված Սինա լեռան վրա օրենքները տվեց Մովսեսին (Ելից 19:20): Ս. Պողոսի մոտ՝ «Առ գաղատացիս» նամակում (3:19) նույնպես հրեշտակ է անվանվում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․