Գրքեր
Բարև Ձեզ։ Ես այսպիսի հարց ունեմ։ Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում նշվում է, որ Հիսուսն իր մանկությունն անց է կացրել Նազարեթ ում։ Իսկ մեկ այլ տեղ էլ գրած է նա իր մանկության տարիներն անցել են Եգիպտոսում։ Ինչքան ժամանակ է նրանք ապրել Եգիպտոսում, երբ են վերադարձել Նազարեթ, և ինչքան ժամանակ են ապրել Նազարեթում։
Հարգելի Դիանա,
Հիսուս Քրիստոս ծնվել է Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում:
Տիրոջ հրեշտակի խորհրդով Հիսուսի ծնողները իրենց մանկան հետ փախան Եգիպտոս, որովհետև Հերովդեսը փնտրում էր մանկանը՝ նրան սպանելու համար: Այսպես իրականացավ Աստծո խոսքը՝ ասված Ովսիա մարգարեի բերանով. «Եգիպտոսից կանչեցի Իմ Որդուն» (Ոս. 11:1): Հերովդեսի մահից հետո Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վեր կաց, վերցրու մանկանն ու նրա մորը և վերադարձիր Իսրայելի երկիրը, որովհետև մանկանը սպանել ուզողները մեռան» (Մտթ. 2:19,20): 
Սուրբ Գիրքը վկայում է՝ Եգիպտոսից նրանք վերադարձան և բնակվեցին Նազարեթ քաղաքում: Հերովդեսին հաջորդեց նրա որդի Աղքեղայոսը, որը իշխել է մինչև Ք. հ. 6 թվականը, այսու կարծում ենք, որ մի քանի տարի մնացին Եգիպտոսում, ստույգ թիվ չենք կարող ասել, քանի որ ինչպես ձեզ է հայտնի Ս. Գրքում, որևէ տեղեկություն չկա այդ մասին:
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․