Գրքեր
իսկ կարող եմ ես չլինել եկեղեցական հոգևորական , բայց լինել հավատացյալ և քարոզել։ ճիշտ ասաց չքարոզել այլ ուղղակի ուղիղ եթերներ կազմակերպել և պատասխանել հարցերի որպես հոգևորական։ կամ ընկերները ինձ հարց ուղղեն ես պատասխանեմ։ կարող եմ արդյոք ես պատասխանել հարցերի (քարոզեծ) թե դա միայն հոգևորական իրավունքն է

Քրիստոնյան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևորդն է և քրիստոնյայի կյանքը կենդանի քարոզ է՝ իր ապրած կյանքով, վերաբերմունքով և իր գործերով: Բնականաբար կարող եք ձեր հավատքը արտահայտել՝ խոսել, սովորեցնել, ուսուցանել, ձեր հարազատներին մտերիմներին, խրատել և խորհուրդներ տալ, սակայն որպես հոգևորական հանդես գալ անշուշտ չեք կարող: Ձեր հոգևոր զգացումները և ապրումները կարող եք արտահայտել, սակայն Ձեր կարևոր նպատակը պետք է լինի Ձեր փրկությունը: Հավատքով, Աստծո կամքն ու պատվիրանները պահպանելով հետամուտ եղեք Ձեր փրկությանը: Հոգևորականը Աստծո ընտրյալն ու օծյալն է և Աստծուց տրված շնորհներով Աստծո խոսքի քարոզողն ու թարգմանն է իր ժողովրդին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․