23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 28 - Ո՞րն է սեղանի շինության համար աստվածային այս հրամանի մեկնությունը, ուր ասվում է. «Ինձ համար հողաշեն զոհասեղան կպատրաստեք… Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը հղկված թող չլինեն» (Ելից 20:24-25):

Պատասխան – Հին րաբունիների մեկնությունները մի կողմ թողնելով՝ անդրադառնանք Կոռնելիոսին: Ըստ նրա՝ ասվում է «Հողաշեն կամ անտաշ քարից կպատրաստես ինձ համար զոհասեղան», քանզի եբրայեցիները դեպի կռապաշտություն հեշտությամբ էին սահում, ուստի ձուլածո, տաշած կամ ճարտարությամբ շինված սեղան չի ուզում, որպեսզի կռապաշտությունից հեռու մնան: Եվս չորս հավանական պատճառներ են ներկայացվում:

Նախ՝ Հին Կտակարանի պատարագները կամ զոհերը կոպիտ և տգեղ էին, այսինքն՝ միայն Հիսուս Քրիստոսի Պատարագի օրինակն էին, որ Խաչի Սեղանի վրա մի անգամ արյունաթաթախ եղավ:

Երկրորդ՝ որ ցույց տա, թե որքան խիստ և անտաշ պիտի լիներ Քրիստոսի նույն Սուրբ Սեղանը, այսինքն՝ Սուրբ Խաչը:

Երրորդ՝ անկարգ և անկանոն է դարձնում՝ ցույց տալու համար հին պատարագի անհիմն լինելը, մանավանդ որոշ ժամանակ հետո արգելվելը:

Չորրորդ՝ Ինքն Աստված, որ ընդունողն է այդ զոհի, ավելի շատ զոհին է նայում, քան՝ սեղանին, և առավելապես նրանց մաքրությունն ու սրբությունն է ցանկանում, քան նայում սեղանի հարմար կամ անհարմար լինելուն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․