23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 38 – Մովսեսը, մարմնի բորոտության համար եղած բուն արարողություններն ավանդելուց հետո, հանդերձների բորոտության համար ասում է. «Եթե զգեստի վրա բորոտության ախտանշան կա… և այլն» (Ղևտ. 13:47): Մարմինը կարող է հիվանդանալ բորոտությամբ, բայց զգեստն ինչպե՞ս է բորոտում:

Պատասխան – Ոմանք կարծեցին, թե զգեստի բորոտությունը ցեցի կերածն է: Սակայն այս մեկնությունն անհիմն է, քանզի ցեցի կերածը միայն բրդեղեն է լինում: Ուստի Մովսեսը չի խոսում ցեցի կերած զգեստների մասին:

Համապատասխան մեկնությունն այս է. բորոտած զգեստ ասելով՝ բորոտ մարդկանց հանդերձը պետք է հասկանալ, մանավանդ՝ շապիկները, քանզի երբ հոտած արյունախառն թարախ կամ ուրիշ խեժային ժանտ և կծու հյութ, որ բորոտի մարմնից էր արտադրվում ու տարածվում զգեստների վրա. Մովսեսի ասածի պես կարմիր, կանաչ, դեղին հետք էր թողնում, որ կծվության միջոցով «ուտում» էր զգեստը և մաշում այն: Եթե լվացվի այդ հանդերձը, կպատռվի, և վրայի հետքերը դժվարությամբ կանցնեն: Ուստի Մովսեսը հրամայում է, որ այդպիսի ապականված զգեստն այրվի ու չլինի, թե մեկը հագնի և բորոտությամբ վարակվի: Բորոտին բուժում չկա, եթե անգամ դեղ տաս, քանի այդ արյունախառն թարախով պատված զգեստը վրան է:

Այս կանոնը բժիշկները ևս գործածում են, երբ այդպիսի ախտակրի մոտ են գնում. նոր հանդերձ են հագցնում, որ հանկարծ չլինի, թե հին զգեստի ախտն անդարձ լինի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․