21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 44 – Հուդա առաքյալն այսպես է գրում Մովսեսի մարմնի մասին. «Երբ Միքայել հրեշտակապետը բանսարկուի` սատանայի հետ վիճում էր, պատասխան էր տալիս հանուն Մովսեսի մարմնի» և այլն (Հուդա 1:9): Դա ի՞նչ վիճաբանություն էր:

Պատասխան – Այսպես են վարդապետում, թե Մովսեսի մահվանից հետո մեծ անհամաձայնություն եղավ Միքայել հրեշտակապետի ու բանսարկու սատանայի միջև, քանզի սատանան աշխատում էր, որ Մովսեսի մարմինն Ավետյաց երկիր տանի` հուսալով, թե որոշ ժամանակ անց ժողովրդին կռապաշտության կառաջնորդի` ստիպելով, որ այդ մարմնին աստվածային պատիվներ տան:

Միքայել հրեշտակապետը, իմանալով այդ վտանգի մասին, դեմ է կանգնում և ինքն իրենով կամ իր իշխանությամբ անկարող լինելով հալածել չար սատանային` Աստծո անվամբ է սաստում ու հալածում: Հետո Մովսեսի մարմինը թաղում է Մովաբի ձորում, գերեզմանը անհայտ դարձնում, և ոչ ոք չի իմանում տեղը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․