Գրքեր
Որտեղի՞ց է սկսվում Սուրբ Ավետարանը:

   Աստծու հրամանով Հովհաննես Մկրտչի հորը՝ Զաքարիա քահանային, Գաբրիել հրեշտակի կողմից որդու ծննդյան ավետիսը տրվելու օրից: Զաքարիան և նրա կինը՝ Եղիսաբեթը, որ Ահարոնի ցեղից էր, երկուսն էլ արդար էին և ըստ ամենայնի բարեպաշտ ու երկյուղած կյանք էին վարում աստվածային պատվիրանների համաձայն: Եղիսաբեթն ամուլ էր, նրանք զավակ չունեին, և երկուսն էլ արդեն ծեր էին:

   Աստծու կամքով Փրկչի գալստյան ժամանակը մոտեցել էր: Երբ Զաքարիա քահանան օրենքի համաձայն տաճարում խունկ էր ծխում, Գաբրիել հրեշտակը երևաց նրան: Քանի որ հրեշտակի ներկայությունից նա սաստիկ վախեցավ, հրեշտակը շտապեց հանգստացնել նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, աղոթքդ ընդունվեց. կինդ՝ Եղիսաբեթը, մի որդի կծնի քեզ համար, որի անունը Հովհաննես կդնես: Օղի կամ գինի չպիտի խմի, մոր արգանդից սկսած՝ Աստծու շնորհով պիտի մեծանա: Աստծու առջև մեծ է լինելու, նրա ծննդով մարդիկ պիտի ուրախանան:  Աստվածային փառքին նախանձախնդիր՝ Եղիա մարգարեի նման եռանդով քարոզելու է ժողովրդին, նրան իր չար ճանապարհից դարձնելով՝ պիտի պատրաստի Քրիստոսին հնազանդվելու»:

   Այստեղ կատարվեց Հովհաննեսի մասին Մաղաքիա մարգարեի բերանով արված կանխասացությունը, որ Սուրբ Գրքում կարդում ենք իբրև երկնային վճիռ և պատգամ: Որքան էլ որ Զաքարիան ի սրտե ուրախանում է ավետված լուրից, բայց իր և կնոջ ծերությանը նայելով՝ տարակուսանքով հարցնում է հրեշտակին, թե ինչպե՛ս իմանա, որ դա հնարավոր է: Հրեշտակը պատասխանում է. «Իմ խոսքին չհավատալուդ համար պիտի համրանաս, մինչև որ ասածներս կատարվեն»: Իրոք, Զաքարիայի լեզուն իսկույն բռնվում է: Ժողովուրդը, որ դրսում սպասում էր, զարմանում է տաճարում նրա սովորականից ավելի երկար մնալու վրա, իսկ երբ նա դուրս եկավ ու սկսեց նշանացի խոսել, որովհետև խոսել չէր կարող, հասկացան, որ տեսիլք է տեսել

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․