Գրքեր
Օրհնեցեք Տեր Հայր, կօգնեք հասկանալ այս միտքը «Երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։Մատթեոս 11:6 Շնորհակալություն))
Աստված օրհնի:
Հ, Մկրտիչը բանտում եղած ժամանակ լսեց Քրիստոսի կատարած հրաշքների մասին և իր աշակերտներից ոմանց ուղղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելով Նրան.
- Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե մեկ ուրիշին սպասենք:
Հիսուս պատասխանում է.
- Գնացեք պատմեք Հովհաննեսին ինչ որ տեսաք և լսեցիք...
Երանի նրան ով իմ պատճառով չի՛ գայթակղվի (Մտթ. 11:2-6):
Հովհաննես Ծործորեցի վարդապետը Իր «Մեկնություն Մատթեոսի ավետարանի» աշխատության մեջ ասում է. «Սրանով ցույց տվեց, որ գիտեր նրանց ծածուկ մտքերը, և մեղմությամբ բացահայտեց նրանց մտքի կասկածները: Քանի որ գայթակղված էին Նրանից, նրանց մտքի տկարությունը հայտեց և սովորեցրեց այն, ինչի համար Հովհաննեսը ուղարկել էր նրանց, այսինքն՝ որ Ինքն է Քրիստոսը: Սակայն սա հայտնեց ծածկաբար, որպեսզի ուրիշներին վկա չդարձնի նրանց կշտամբությանը, այլ միայն նրանց, ովքեր գիտեին՝ նրանց դեպի իրեն մղելով և երանությանը հաղորդակից դարձնելով, ինչպես մյուս աշակերտներին»:
Քրիստոսի կատարած գործերն ու հրաշքները պետք է մարդու համար հավատքի և  հավատքի զորացման առիթ լինեն, և ով ընդունում է Քրիստոսին որպես Աստված և Աստծու Որդի՝ կարժանանա Քրիստոսի պարգևած հավիտենական փրկությանը:
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․