Գրքեր
Երուսաղեմի բնակիչներն ուրախացա՞ն արդյոք Փրկչի ծննդյան լուրը լսելով:

Չուրախացան: Որովհետև ինչպես Հերովդեսը վախեցավ, այնպես էլ Երուսաղեմի բնակիչները տագնապեցին Հիսուսի ծննդյան լուրն առնելով, հատկապես ժողովրդի մեծամեծները, որոնք Հերովդեսի շնորհիվ պատիվ ու աստիճան ձեռք բերած լինելով, կատարելապես անձնատուր էին եղել աշխարհիկ զվարճությունների և այլ նպատակների, ուստի վախենում էին, միգուցե Մեսիայի գալստյամբ իրենց հանգիստը կորցնեին:

Ճշմարիտ է, որ ամեն ժողովուրդ փափագում է, որ թագավորն իր ազգից լինի, բայց Երուսաղեմի բնակիչները վախեցան, որ գործի այդպիսի վախճանը կարող էր պատերազմի հանգեցնել,  որովհետև Փրկչի թագավորությունը մարմնավոր էին կարծում: Սակայն քանի որ նրա իշխանությունը հոգևոր էր, նման մտքեր սնելու կարիք չկար, ինչպես որ վերջում Փրկիչն ինքը բացահայտ վկայեց Պիղատոսի առաջ, թե «Իմ թագավորությունն այս աշխարհում չէ»:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․