23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 50 – Աբիսողոմի մասինԹագավորաց գրքում այսպես է գրված. «Աբիսողոմը, դեռևս ողջության օրոք, կանգնեցրեց իր արձանը և թագավորաց հովտում կանգնեցրեց Հաբիի արձանը, քանզի ասաց, թե իր անունը հիշող որդի չունի» (Բ Թագ. 18:18): Այս խոսքից ենթադրվում է, որ Աբիսողոմը որդի չուներ: Դարձյալ նույն Թագավորաց գրքի մեջ` 14;27, ասվում է. «Եվ ծնվեցին Աբիսողոմի երեք ուստրերը և դուստրը»: Արդ` ինչո՞ւ է անզավակ ասվում:

Պատասխան – Երկրի վրա Աբիսողոմի նման գեղեցիկ մեկը չկար, քանզի ամենևին մարմնավոր պակասություն կամ արատ չուներ: Իր նման գեղեցիկ զավակ չունենալու պատճառով ասվում է անզավակ: Հիրավի, երեք տղա և մեկ աղջիկ ուներ, սակայն իր նման գեղեցիկ չէին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․