19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
Հարց 52 – Եթե նախորդ հարցում ասված «Կենաց Գրի» մեջդրվողները չեն ջնջվում, ուրեմն ինչո՞ւ է Մովսեսը, Աստծուն ժողովրդի համար աղաչանք անելիս, ասում. «Եթե թողություն ես տալու ժողովրդի մեղքերին, թողություն տո՛ւր, իսկ եթե ոչ, ապա ջնջիր ինձ քո գրած դպրությունից» (Ելից 32:32):

Պատասխան – Կոռնելիոսն այսպես է պատասխանում. «Մովսեսի նման խոսքը` ժողովրդի փրկության համար նրա սաստիկ իղձն էր ցույց տալիս, ինչպես ասում ենք, թե մի մարդ որդի և ծառա ուներ: Որդին տեսավ, որ հայրը դուրս է անում ծառային: Քանի որ որդին շատ էր սիրում այդ ծառային, աղաչեց հորը` ասելով, թե մի՛ վռնդիր այս ծառային: Եթե վռնդես, ինձ քո զավակը մի՛ համարիր: Նույնպես և Մովսեսն էր ասում` կա՛մ ժողովրդի հանցանքը ներիր, կա՛մ ինձ ջնջիր: Ոչ թե ճշմարտապես ցանկանում էր ջնջվել, քանզի այն անկարելի էր, այլ մանավանդ, ըստ խոսքի, առավելապես սիրով աղաչելու եղանակն էր բացահայտում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․