13 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Գրքեր
Հարց 59 – Երբ հիվանդանում է ասորիների Ադերա թագավորի որդին, արքան Ազայելին ուղարկում է Եղիսե մարգարեի մոտ, որպեսզի իմանա, թե տղան արդյո՞ք հիվանդությունից կբուժվի: Ազայելը գնում է, և Եղիսեն այսպիսի պատասխան է տալիս. «Գնա՛ և ասա՛ նրան, որ կապրի, սակայն Տերն ինձ ցույց է տվել, որ կմեռնի» (Դ Թագ. 8:10): Արդյոք ինչպե՞ս պետք է հասկանալ այս երկակի խոսքերի իմաստը, երբ ասում է կապրի և հետո ավելացնում` կմեռնի:

Պատասխան – Սուրբ Գրքի մեջ սովորություն է, ինչպես նաև յուրահատուկ ոճը նույնանում է եբրայեցիների լեզվին, համաձայն որի հրամայական բառը երբեմն ապառնի ժամանակի փոխարեն է գործածվում: Ուստի «գնա՛ և ասա՛ իրեն» արտահայտությունը նշանակում է, թե «պետք է գնաս և ասես իրեն` կապրես»: Սրանից հայտնի է դառնում, որ Եղիսեն երկու տեսակի մարգարեություն արեց: Համաձայն մեկի Ազայելը պետք է գնար և ստեր, թե կմեռնի: Մարգարեն կամենում է ասել, թե «գիտեմ` դու պիտի գնաս և ստես այսպես, թե մարգարեն ասաց կապրես: Ահա՛ քո ասելիքը ես մարգարեացա: Սակայն իրական պատահելիքը Աստված ինձ ցույց տվեց. կմեռնի»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․