Գրքեր
Հարց 60 – Աբիսողոմը լրբություն անելով հոր` Դավթի դեմ, բռնությամբ կամենում էր հոր թագավորությունը հափշտակել: Երբ Աբիսողոմը մեռնում է պատերազմում, ինչո՞ւ է Դավիթն այնքան սուգ պահում ու արտասվում նման զավակի համար (Բ Թագ. 18:33):

Պատասխան – Դավիթը գիտեր, որ Աբիսողոմի մահվամբ որքան բարիք պիտի գար իր անձին ու թագավորությանը, և որքան չարիքներ պիտի խափանվեին, քանզի ողջության օրոք Աբիսողոմը միշտ նորանոր խռովություններ էր կազմակերպում: Բայց Դավթի սուգն ու լացը նման որդու ոչ մարմնավոր մահվան համար էր, այլ հոգու հավիտենական մահվան, որ այնքան չարություններ գործելուց հետո, զղջալու և ապաշխարելու ժամանակ չունեցավ և հավիտենաբար դատապարտվեց: 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․