21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 22 – Այս համապատվության մասին մի բան էլ հարցնեմ. ինչո՞ւ է ավետարանիչն ասում. «Ոչ թե Հայրն է դատում, այլ Իր Որդուն է տվել իշխանությունը» (Հովհ. 5:22):

Պատասխան – Երեք անձանց արտաքուստ կատարած բոլոր գործերը երեքի համար էլ ընդհանուր են, ինչպես վկայում են բոլոր աստվածաբանները: Հետևաբար, Որդու հետ դատում են նաև Հայրն ու Սուրբ Հոգին: Բայց ասում է, թե ամբողջ դատաստանը տվել է Որդուն, որովհետև դատաստանի օրը միայն Նա դատավորի կերպարանք պիտի ունենա, Ինքը միայն պիտի տեսանելի լինի՝ դատավորի աթոռին նստած, Ինքը միայն պիտի խոսի, և վերջում անդարձ վճիռ պիտի արձակի: Այս պատճառով է Սուրբ Ամբրոսիոսն ասում. «Ամբողջ դատաստանը Որդուն է տվել, տվել է արդարև ծնելով և ոչ թե առատաձեռնությամբ»: Իսկ Ոսկեբերանն ասում է. «Նրան է տվել ամբողջ դատաստանը, քանի որ իբրև դատավոր ծնեց Նրան»: 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․